Վրաստանը իրավունքի գերակայությամբ առաջ է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է համաշխարհային արդարադատության նախագծի 2022 թվականի իրավունքի գերակայության ինդեքսը՝ նշելով, որ Վրաստանը տարածաշրջանի 14 երկրների շարքում առաջինն է:

«Վրաստանն առաջ է ԵՄ անդամակցության բոլոր թեկնածուներից, առաջ է ԵՄ անդամ երկու երկրներից, առաջ է նաև ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկրներից…», — գրել է Պապուաշվիլին: