Վրաստանը հուլիսի 24-ից վերականգնում է ներքին կանոնավոր չվերթները

Վրաստանում հուլիսի 24-ից վերականգնվում են ներքին կանոնավոր ավիաչվերթները:

Չվհերթները կիրականացվեն Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղություններով, ինչպես նաև դեպի Մեստիա (Սվանեթի) և Ամբրոլաուրի (Ռաճա): Այս մասին տեղեկացնում է Վրաստանի օդանավակայանների միավորման մամլո ծառայությունը:

Հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կիրականացվի 5 չվերթ, Մեստիա-Նատախտարի ուղղությամբ՝ 6 չվերթ, ևս 3 չվերթ կիրականացվի Ամբրոլաուրի-Նատախտարի ուղղությամբ:

Օգոստոսից կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական հինգ անգամ, Ամբրոլաուրիի ողղությամբ՝ շաբաթական երեք, իսկ Բաթումիի ուղղությամբ՝ 4 անգամ:

Վրաստանի Օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն հայտարարել է, որ կառավարությունը 2020 թվականը տուրիզմի տարի է հայտարարել:

Տոմսերի գներն այս տարի չեն փոփոխվի: Նատախտարիի, Ամրոլաուրիի և Մեստիայի օդանավակայանները հետևելով Առողջապահության նախարարության ու քաղավիացիայի խորհրդատվություններին՝ կկահավորվեն դեզոբարիերներով, կպահպանվի սոցիալական հեռավորությունն ու կանցկացվի թերմոսքրինինգ:

Վրաստանում ներքին տուրիզմը վերականգնվել է հունիսի 15-ից: Երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում այս տարի հանգստանալ Վրաստանում և նպաստել երկրի ներքին տուրիզմի զարգացմանը: