Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Հունվար-հունիս ամիսների եկամտի չափը 5,2 տոկոսով (94 մլն դոլար) գերազանցում է 2023-ի նույն ցուցանիշը։
ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Այն կազմել է 246 մլն դոլար, ինչը 14 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։
Ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների՝ եկամուտն ըստ երկրների բաշխվում է հետևյալ կերպ.
- Ռուսաստան – 380,1 մլն դոլար,
- Թուրքիա – 287 միլիոն դոլար,
- ԵՄ երկրներ և Մեծ Բրիտանիա – 246,3 մլն դոլար,
- Իսրայել – 175,4 միլիոն դոլար,
- Ադրբեջան – 78,5 մլն դոլար,
- Ուկրաինա – 69 միլիոն դոլար,
- Իրան – 64,2 մլն դոլար,
- Հայաստան – 64,1 մլն դոլար,
- Բելառուս – 39 միլիոն դոլար,
- Սաուդյան Արաբիա — 32,6 միլիոն դոլար,
- մնացած 462 մլն դոլարը՝ այլ երկրներից։
2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները կատարել են ավելի քան 3 միլիոն այցելություն Վրաստան (տարեկան աճը կազմել է՝ 5,6 տոկոս)։ Առաջին կիսամյակում ամենամեծ թվով միջազգային այցելություններ են գրանցվել հարևան երկրներից՝ Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։