
Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Այս մասին տեղեկություն են տարածում վրաստանյան լրատվամիջոցները: Դեռևս պարզ չէ՝ արդյոք սա կապված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի փոխվարչապետ (բարեփոխումների գծով) հնարավոր նշանակման հետ:
Վրաստանի արտգործնախարարությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը:
Դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն ևս հստակ չի պատասխանել իրեն հետ կանչելու հետ կապված հարցին:
Լուսանկարը՝ 112.ua-ի