Մեկնարկել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի այցը Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը՝ ընդգծելով, որ Վրաստանը հարևան երկրի հետ կիսում է բարեփոխումների հաջող փորձը։
Ըստ հաղորդագրության, Ռատի Բրեգաձեն Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ներկայացնելու է վրացական նորարարությունները, ինչպիսիք են՝ շարժական արդարադատության տները, PROBBOX-ը (Վրաստանի ԱՆ-ի կողմից գործարկված նորարարական տեխնոլոգիա), հողի գրանցման համակարգված ծրագիրը։
«Այսօր Արդարադատության նախարարը և տեղակալներ Թամար Տկեշելաշվիլին և Բուբա Լոմուաշվիլին Հանրային ռեեստրրի ազգային գործակալության նախագահ Օլեգ (Բաչո) Տորտլաձեն և Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին մանրամասնորեն կներկայացնեն Վրաստանի արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները և նորարարությունները։
Այցի շրջանակներում վրացական պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ» — ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի արդարադատության նախարարությունը նշում է, որ հայկական կողմը հույս ունի, որ վրացական հաջող բարեփոխումների փորձը կօգնի իրենց հաղթահարել արդարադատության ոլորտում առկա մարտահրավերները։
Վրացական պատվիրակության այցը կավարտվի հունվարի 28-ին։