
Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել և շնորհավորել Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։
Դարչիաշվիլին գրել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և պաշտպանում է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
«Շնորհավորում եմ Ուկրաինային Անկախության հատուկ օրվա առթիվ: Թող պատերազմը շուտ ավարտվի, և թող Ուկրաինան ավելի ուժեղ դուրս գա այս փորձությունից, որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ապրել ազատ և բարգավաճ երկրում»,- գրել է Դարչիաշվիլին։
Վրացիներն ու ուկրաինացիները եղբայր ժողովուրդներ են․ Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայի Անկախության առթիվ
Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության օրվա առթիվ