
Բաթումիի քաղաքային դատարանում քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը հետևում են Վրաստանում մի շարք երկրների դեսպանատներ։
Չեխիայի դեսպանատունը դատավարության առնչությամբ ծավալուն մեկնաբանություններ է արել՝ գրելով, որ «երկիրը հակված է ավտորիտարիզմի»։
«Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը` Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանությունների հետ միասին, շարունակում է Բաթումիի քաղաքային դատարանում վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելիի դատական նիստերի մոնիտորինգը»,-գրված է հայտարարության մեջ:
Նրանց խոսքով՝ անկախ, ազատ և բազմակարծիք լրատվամիջոցները կարևոր դեր ունեն բնակչությանը հավաստի լուրեր և տեղեկատվություն տրամադրելու, հանրային քննարկումները հեշտացնելու և լավատեղյակ ու ակտիվ քաղաքացիների ձևավորման գործում:
«Ցավալի է տեսնել, որ Վրաստանը, որը ժամանակին Հարավային Կովկասում ժողովրդավարության փարոսն էր, գնում է դեպի ավտորիտարիզմ. լրատվամիջոցների ազատությունը պաշտպանող օրենքները խարխլվում են, ֆիզիկական և թվային տեխնոլոգիաների ուղիներով լրագրողների դեմ հարձակումները շարունակում են անպատիժ մնալ, և դատարանների ու իրավական համակարգի օգտագործումը լրագրողներին և լրատվամիջոցներին հալածելու համար օրեցօր բամապատկվում է»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։