Վրաստանը 3։0 հաշվով հաղթեց Հայաստանին

Վրաստանի ազգային հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին։

Գոլերը խփեցին Գիորգի Քոչորաշվիլին (1) և Գիորգի Միքաուտաձեն (2)։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ օֆֆ փուլում Վրաստանի ազգային հավաքականին Երևանում հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։

Հանդիպումը խաղադաշտում դիտում էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում՝ «Դինամո Արենա» մարզադաշտում։ Փետրվարին բոլոր տոմսերը վաճառվել են մեկ ժամից էլ քիչ ժամանակում: