
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում ասել է, որ Վրաստանը ներուժ չունի ներքաշվելու ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։
Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ, և անհնար է, որ Վրաստանն իր հնարավորությունների շրջանակներում չաջակցի Ուկրաինային։
«Վրաստանը գիտի, թե ինչ գին է այսօր վճարում Ուկրաինան ազատության և անկախության համար, քանի որ Վրաստանը ևս վճարել է այդ գինը։
Ուզում եմ բոլորիդ հրավիրել` տեսնելու, թե Վրաստանի, Թբիլիսիի փողոցներում ինչպես է արտահայտվում Վրաստանի համերաշխությունն Ուկրաինային»,- ասել է նախագահը։