
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը Վրաստանը ներառել է համավարակից հետո տուրիզմի համար աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում:
Rising Stars in Travel վերտառությամբ հոդվածում Վրաստանի հետ մեկտեղ հիշատակվում են Եթովպիան, Իրանը, Մյանմյան, Ֆիլիպինները, Սլովենիան և Թունիսը:
Հոդվածի հեղինակի խոսքով, այն պահին, երբ գլոբալ տուրիզմը վայրընթաց է ապրում, շատ երկրներ պատրաստվում են օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել, իսկ որոշների համար ճգնաժամը կարող է իրենց մասին հիշեցնելու հիանալի հնարավորություն դառնալ:
«Վրաստանը Կովկասի ամենաներդաշնակ ուղղություններից մեկը դառնալու ճանապարհին է: Սկսեք ձեր ճանապարհորդությունը հենց մայրաքաղաքից: Թբիլիսին հրաշալի քաղաք է՝ լի հնամենի եկեղեցիներով և Մտկվարի՝ Քուռ գետի երկայնքով տեղակայված ռեստորաններով:
Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս այցելել այլ քաղաքներ ևս, փորձել վրացական գինին:
Վրաստանը սահմանները պատրաստվում է բացել հուլիսի 1-ին, սակայն Վրաստան կարող են այցելել ոչ բոլորը: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Նա ընդգծել է, որ Վրաստանը կընդունի այն երկրների քաղաքացիներին, որտեղ համակարակային վիճակ շատ թե քիչ նման է Վրաստանին: