
Վրաստանը երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) խորհրդի անդամ։ Խոսքը 2023 թվականի հուլիսի 7-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի մասին է։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ նշված հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է FAO 43-րդ համաժողովի շրջանակներում։ Համաժողովը տեղի է ունեցել Հռոմում 2023 թվականի հուլիսի 1-7-ը։
Ի դեպ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության խորհուրդը կազմված է 49 անդամ երկրներից, որոնք ընտրվում են երկու տարին մեկ՝ կազմակերպության համաժողովի շրջանակներում։