ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանն ու Մոլդովան ԱՄՆ-ի կարևոր գործընկերներն են, և որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել այս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Փրայսին հարց են ուղղել, թե արդյոք ԱՄՆ-ը կքննարկի լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը Մոլդովային և Վրաստանին, և արդյոք Վաշինգտոնը տեսնում է այդ երկրների դեմ ռուսական հետագա ագրեսիայի սպառնալիքը: Հարցին ի պատասխանը Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։