Վրաստանի և Հարավային Կորեայի ավիացիոն գործակալությունները համագործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը սահմանում է թռիչքների հաճախականությունը, հայտնել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Կողմերը քննարկել են նաև կանոնավոր թռիչքների մեկնարկի տեխնիկական ասպեկտները, ներառյալ` ավիացիոն շուկաներում առկա իրավիճակը և հիմնական կարգավորիչ չափանիշները։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության փոխանցմամբ` կողմերը պայմանավորվել են կանոնավոր թռիչքների գործընթացի դյուրացմանն առնչվող հարցեր։
Նշենք, որ առաջին անգամ 2018 թվականին չարտերային թռիչքներ են իրականացվել Վրաստանի և Հարավային Կորեայի միջև։