Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին նշել է, որ Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում կողմերը ստորագրել են մի քանի համաձայնագրեր, որոնք ավելի կխորացնեն Վրաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունները։
Նրա խոսքով, Ղազախստանի հետ ստորագրվել է աևտրաշրջանառության վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի Ղազախստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության աճին։
«Բացի առևտրաշրջանառության վերաբերյալ համաձայնագրից, նաև պայմանավորվեցինք համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում։ Համաձայնագիր է ստորագրվել նաև երկու երկրների երկաթուղիների միջև երկաթուղային բեռնափոխադրումների խթանման և համագործակցության մասով»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։
Դավիթաշվիլին հավելել է, որ Վրաստանով հետաքրքրված են ոչ միայն Ղազախստանը, այլ նաև Կենտրոնական Ասիայի այլ երկրներ։ Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Բաթումիում առկա ենթակառուցվածքների բարելավմանը։