Վրաստանը և Բուլղարիան կվերականգնեն Սև ծովով բեռնափոխադրումները

Վրաստանը և Բուլղարիան պայմանավորվել են վերականգնել Սև ծովով երկաթուղային/լաստանավային բեռնափոխադրումները։ Այս տեղեկությունը հաղորդել է Վրաստանի երկաթուղու (GZD) մամուլի ծառայությունը։

Այսօր Թբիլիսիում Պետական ​​երկաթուղու ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել լաստանավային ծառայության վերականգնման մասին Բուլղարական երկաթուղու (BDZ) և բուլղարական ծովային P.N.A ընկերության ներկայացուցիչների հետ:

«Կողմերը պայմանավորվել են փոխադարձ համագործակցության բոլոր պայմանների շուրջ՝ բեռնափոխադրումների բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Վրաստանի և Բուլղարիայի միջև լաստանավային և երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է վերջին երկու տարում։ Կողմերը դրա վերսկսման հնարավորությունը սկսել են քննարկել մեկ տարի առաջ։

Ինչպես նշված է Պետական ​​երկաթուղու հաղորդագրության մեջ, երկրների միջև երկաթուղային լաստանավային անցումը, մի կողմից, կապահովի լրացուցիչ բեռնափոխադրումների հոսքը, մյուս կողմից՝ կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացմանը։