
Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը` հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։
Հիշեցնենք` Վրաստանը փետրվարի 1-ից ծրագրում է վերականգնել այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը։