2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան է ներկրվել ռեկորդային քանակությամբ ձմերուկ, գրում է BusinessPressNews-ը:
Ըստ տվյալների, այս տարի Վրաստան ձմերուկի ներմուծման գինը բարձրացել է: Եթե 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին ձմերուկի մեկ կիլոգրամը Վրաստան ներմուծելն արժեր 16 ցենտ, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 30-ի։
Վրաստանը ձմերուկ է ներմուծել հետևյալ երկրներից.
- Իրան՝ 2 167 տոննա՝ 656,2 հազար դոլար արժողությամբ,
- Թուրքիա՝ 640 տոննա՝ 186,4 հազար դոլար արժողությամբ,
- Նիդեռլանդներ՝ 4 տոննա՝ 7 հազար դոլար արժողությամբ:
Ինչ վերաբերում է վերաարտահանմանը, ապա այս տարվա 5 ամսում Վրաստանը վերավաճառել է 7,19 հազար դոլարի 3,9 տոննա ձմերուկ, այն էլ միայն Հայաստանին։