Վրաստանը դեռ շանս ունի. Լեհաստանի վարչապետ

«Բոլորը գիտեն, որ  Վրաստանի, Մոլդովայի և Ռումինիայի իրադարձությունների հետևում կանգնած է Ռուսաստանը` Մոսկվան: Ես տեսնում եմ Ռուսաստանի միջամտությունն այս երկրներում»,- երեկ Եվրախորհրդի գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է  Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Տուսկը կոչ է արել վրաց ժողովրդին. «Եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, եղեք ուժեղ և ամուր»:

«Դուք գիտեք իմ դիրքորոշումը, Վրաստանն իմ սիրտն է և իմ սրտում է: Ես պատրաստ եմ միշտ նվիրվել, երբ խոսքը վերաբերում է ազատությանը, մարդու իրավունքներին և Վրաստանում ընթացող եվրոպամետ ուղուն:

Երբ երիտասարդ էի, նույնպես մասնակցում էի ցույցերի, 50 տարի առաջ ամեն ինչ անիրական էր թվում, բայց եթե մարդիկ բավականաչափ պատրաստ լինեն, Վրաստանը դեռ շանս ունի։ Գուցե ոչ վաղը, ոչ մյուս օրը, բայց հնարավորություն ունի։ Ցավոք, երկրի ֆորմալ ղեկավարությունը շատ հիասթափեցնող է մեր գնահատմամբ»,- ասել է Լեհաստանի վարչապետը։