
Կորոնավիրուսի (COVID-19) բուժման համար նախատեսված «Պաքսլովիդ» և «Ռեմդեսիվիր» դեղամիջոցների առկա պաշարը սպառվել է, interpressnews.ge լրավականին տված հարցազրույցում ասել է ինֆեկցիոն ախտաբանության և ՁԻԱՀ-ի բուժման կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
Ըստ նրա՝ ներկայում ինտենսիվ բանակցություններ են ընթանում «Պաքսլովիդ»-ի և «Ռեմդեսիվիր»-ի նոր խմբաքանակը երկիր մոտ ապագայում ներմուծելու համար: Նրա խոսքով, մահվան դեպքերը շատ հազվադեպ են եղել այն հիվանդների մոտ, ովքեր ժամանակին դիմել են բժշկի և անհրաժեշտության դեպքում ստացել նշված դեղամիջոցները։
«Ինչ վերաբերում է իմունիզացիայի գործընթացին, ապա գիտեք, որ, ցավոք, Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստումներով բնակչության թվաքանակը շատ ցածր է եղել։ Դա պայմանավորված էր իմունականխարգելման նկատմամբ բնակչության թերահավատ վերաբերմունքով, ինչպես նաև՝ հակավաքսերների նախաձեռնած արշավով, որում ներգրավված էին նույնիսկ որոշ հայտնի բժիշկներ, ինչը շատ ցավալի է»,- ասել է Ցերցվաձեն: