Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը չի շեղվել եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհից։
Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ երկրի իշխանությունը վերջերս փոխե՞լ է իր հռետորաբանությունը Արևմուտքի հետ կապված, Կախա Կալաձեն պատասխանել է՝ ոչ։
«Վրաստանի իշխանությունները չեն շեղվել դեպի Արևմուտք ճանապարհից, որը ենթադրում է Վրաստանի անդամակցությունը եվրոպական ընտանիքին: Իհարկե, մենք հետևողական ենք, հետևում ենք իրականացվելիք բոլոր բարեփոխումներին և անելիքներին, որոնք պետք է արվեն այս կարևոր և դժվարին ճանապարհին։
Սակայն երբ սխալ հայտարարություններ են հնչում, վիրավորական բանաձևեր են ընդունվում, բնականաբար, մեր կողմից արձագանք միշտ կլինի»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կալաձեն հավելել է, որ Վրաստանը և կառավարությունը պատրաստ է բարեկամության և իր ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը, բայց այս ամենը պետք է փոխադարձ լինի։