Վրաստանը չի միանա ԵՄ-ին․ Էստոնիայի ԱԳ նախարար

Վրաստանն այսօրվա արտաքին քաղաքական կուրսով չի միանա Եվրամիությանը,  հայտարարել  է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։

Եվրոպացի քաղաքական գործչի խոսքով, եթե «Վրացական երազանք»-ը խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնությունը շարունակի, Եվրամիությունը պատրաստ է խստացնել պատժամիջոցները։

««Վրացական երազանք»-ը երկիրն ավելի ու ավելի է հեռացնում ժողովրդավարությունից, ինչպես նաև դեպի Արևմուտք ուղղված արտաքին ուղուց։ Ակնհայտ է, որ Վրաստանը չի միանա Եվրամիությանն իր ներկա արտաքին կուրսով։

Մենք ասել ենք, որ նոր ընտրությունների անցկացումը այս ճգնաժամից դուրս գալու և վստահության վերականգնման ճանապարհն է։ Եթե շարունակվի բռնության կիրառումը, ապա մենք պատրաստ են պատժամիջոցների խստացմանը, այդ թվում՝ չեղարկել առանց վիզայի ռեժիմը», – հայտարարել է Ցահկնան։