
Վարշավայում Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստին Վրաստանը չի մասնակցել։
ԵՄ-ի ընդհանուր գործերի խորհուրդը հիմնականում կազմված է ԵՄ անդամ բոլոր երկրների եվրոպական հարցերի նախարարներից: Նիստը նախագահել է ԵՄ-ի Խորհրդում նախագահող երկրի՝ Լեհաստանի եվրամիության հարցերով նախարար Ադամ Շլապկան։
«Ընդհանուր հարցերի խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման առաջին նիստին մասնակցել են Եվրամիությանն անդամակցել ցանկացող գործընկեր երկրները և եվրոպական հարցերի նախարարները։ Վրաստանի համար նախատեսված աթոռը դատարկ է մնացել»,- X-ում տեղեկացրել է Լեհաստանի ներկայացուցչության էջը՝ կցելով Վրաստանի համար նախատեսված դատարկ աթոռի լուսանկարը։
Լեհաստանի Եվրամիության հարցերով նախարարի փոխանցմամբ՝ Վրաստանը նիստին չի մասնակցել ընդունած վերջին հակաեվրոպական որոշումների պատճառով։