
Վրաստանում կշարունակեն պատվաստել AstraZeneca պատվաստանյութով:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրապարակել է պետության որոշումը` նշելով, որ բրիտանա-շվեդական պատվաստանյութը ստացել է Եվրոպայի հավանությունը, այն անվնաս է, ավելի շատ արդյունք ունի, քան ռիսկեր, ինչը ոչ մի երկրի հիմք չի տալիս հրաժարվելու նրանից. Միջգերատեսչական խորհուրդը որոշել է` առանց դադարի շարունակել պատվաստանյութի գործածումը:
Հիշեցնենք` Վրաստանում 3 օր առաջ մեկնարկել է բուժաշխատողներ պատվաստումը։ Այսօր 27-ամյա բուժքույրը, Ախալցիխեում պատվաստվելուց մի քանի րոպե անց իրեն վատ է զգացել, ապա կոմայում հայտնվել․ բժիշկներն անաֆիլակտիկ շոկ (ալերգիայի հազվագյուտ տեսակ) են կասկածում։ Բուժքրոջը տեղափոխել են Թբիլիսիի 1-ին համալսարանական հիվանդանոց, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված:
Վերջին տվյալներով` Վրաստանում պատվաստվել է մոտ 2800 մարդ, գրանցվել է 5350-ը: Վարակաբանները պանդեմիայի պայքարում հաղթելու համար ծրագրում են պատվաստել 1,7 միլիոն մարդու:
Տեսանյութ. Ախալցիխեում բուժքույրն ընկել է կոմայի մեջ. ենթադրվում է` պատվաստվելուց