
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում Վրաստանի ներկայացուցիչ Իռու Խեչանովը ներկայացավ ECHO երգով։ Երգչուհին չանցավ եզրափակիչ փուլ։
Խեչանովը մրցույթում Վրաստանը ներկայացրեց 11-րդ համարի ներքո։
Հայաստանի պատվիրակ Բրյունետը հաղթահարեց «Եվրատեսիլ 2023» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և դուրս եկավ եզրափակիչ։ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 13-ին։