Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան փոփոխություն է կատարել 2020 թվականի հաստատված գազի հաշվեկշռում: Փաստաթղթի նորացված տարբերակի համաձայն՝ Վրաստանում գազի մատակարարման կանխատեսվող ծավալը 2,562 միլիարդ խորանարդ մետր է:
Վրաստանը 2,338 միլիարդ խորանարդ մետր, այսինքն ընդհանուր ծավալի 91,2 տոկոսը կստանա Ադրբեջանից, այդ թվում՝ 1,453 միլիարդ խորանարդ մետրը SOCAR–ից, իսկ 884.298 միլիոն խորանարդ մետրը՝ Շահ Դենիզի հանքավայրից:
Ռուսաստանից ակնկալվում է ստանալ 200 միլիոն խորանարդ մետր գազ (7,8 տոկոս), իսկ տեղական արդյունահանման կանխատեսվող ծավալը 11,223 միլիոն խորանարդ մետր է (0,4 տոկոս):
Ինչ վերաբերում է սպառմանը, ապա 2020 թվականի սոցիալական գազի կանխատեսվող ծավալը 1,679 միլիարդ խորանարդ մետր է, այդ թվում բնակչության սպառումը կազմում է 1,088 միլիարդ խորանարդ մետր, ՋԷԿ-երի սպառումը՝ 590.703 միլիոն խորանարդ մետր:
Միևնույն ժամանակ, ըստ փաստաթղթի, մասնավոր հատվածի կանխատեսված սպառումը կազմում է 853,036 միլիոն խորանարդ մետր, իսկ գազի կորուստը հավանաբար 30.200 միլիոն խորանարդ մետր կկազմի: