Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տրանսպորտային միջանցքով բեռնատարների տարանցումից ստացած եկամուտն աճել է:
Տվյալների համաձայն, վերջին 5 ամիսներին բեռնատարների տարանցումից ստացվել է 70 մլն 257 հազար 681 լարի, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 31 մլն 468 հազար 750 լարի։ Ստացվում է, որ տարանցումից տարեկան եկամուտն աճել է 2,2 անգամ կամ 123 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում Վրաստանի միջանցքը հատել է 200 հազար 736 բեռնատար, մինչդեռ 2022 թվականի առաջին 5 ամիսներին միջանցքով անցել է 157 հազար 343 բեռնատար։ Արդյունքում վրացական միջանցքով տարեկան 27 տոկոսով ավելի շատ տարանցիկ բեռնատար է անցել։
Ի դեպ, Վրաստանի սահմանին տրանզիտային բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Նշված սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վճարը կազմում էր 200 լարի։