100 հազար բնակչին բաժին ընկնող բանտարկյալների թվով Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում, նշված է Եվրախորհրդի վերջին զեկույցում, որն ուսումնասիրում է եվրոպական երկրների բանտարկյալների թիվը:
Զեկույցի համաձայն, որն արտացոլում է 2023 թվականի հունվարի 31-ի իրավիճակը, Վրաստանում բանտարկյալների թիվը (ներառյալ նախնական կալանքները) կազմել է 9568։ Փոխարկելով 100 հազար բնակչի՝ այս ցուցանիշը որոշվել է 256,1։
Վրաստանի հարևան երկրներից՝ այս զեկույցում առաջին տեղը զբաղեցնում է Թուրքիան, երրորդը՝ Ադրբեջանը:
100 հազար բնակչի հաշվով հաշվարկի բանաձևն անհրաժեշտ է փոքր և մեծ երկրներում իրավիճակների համեմատությունը հնարավոր դարձնելու համար: Պայմանականորեն, Գերմանիայում ավելի շատ բանտարկյալներ կլինեն, քան Վրաստանում, սակայն, բնակչության թվաքանակը/բանտարկյալների թիվը բանաձևով, ստացվում է, որ ըստ Վրաստանի չափերի՝ տոկոսներով ավելի շատ բանտարկյալ ունի, քան Գերմանիան:
Փաստաթղթի հեղինակները նշել են, որ նախորդ տարվա համեմատ Վրաստանում բանտարկյալների թվի աճը կազմել է 8 տոկոս։ 2013-2023 թվականները համեմատելիս աճը կազմում է 16,8 տոկոս։
Ըստ նույն հետազոտության՝ եվրոպական երկրներում միջին ցուցանիշը կազմել է 124 բանտարկյալ ըստ 100 հազար բնակչի, միջին ցուցանիշը 107 է։