
Վրաստանը սահմանը բացեց ՀՀ-ի ու այլ հարևանների համար տարածաշրջանում: Կբացվեն օդային ճանապարհները Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի համար: Ցամաքային ճանապարհները դեռևս փակ են:
Այս մասին որոշում կայացրել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը:
Ինչ վերաբերում է պահանջներին, մարտի մեկից օդային սահմանով անցնել թույլատրելի կլինի PCR բացասական թեստ ներկայացնելու դեպքում: