
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, այս շաբաթվա վերջին Վրաստան կներմուծվեն չինական արտադրության պատվաստանյութերը, ինչը հնարավորություն կտա զանգվածային պատվաստումներ սկսել: Ըստ նրա՝ խոսքը 1 մլն դեղաբաժին «Սինովակ» և «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութերի մասին է:
Տիկարաձեն չի նշել, թե երբ կոնկրետ կներմուծվի Pfizer տեսակի պատվաստանյութ, սակայն ասել է, որ նշված պատվաստանյութը առաջիկայում կներառվի մասսայական պատվաստումների մեջ:
Նշենք, որ Վրաստանում նախատեսվում է հուլիսից սկսել բնակչության մասսայական պատվաստում: Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հուլիսից օրական պատվաստումների քանակը պետք է հասնի 20-25 հազարի:
Ըստ մասնագետների պատվաստումներ անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել մեծ առևտրի կենտրոնները, սպորտային հաստատությունները և այլ վայրեր, ինչը հնարավորություն կտա բնակիչներին առանց նախապես գրանցման պատվաստվել: