ԵՄ անդամակցության հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականի վերլուծության համաձայն՝ Վրաստանը ասոցացված եռյակի (Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա) առաջատարն է մրցունակության և ներառական աճի ոլորտում:
Վերլուծության համաձայն՝ Վրաստանը 21 միավորով առաջին տեղում է, երկրորդում Ուկրաինան է՝ 20, երրորդում՝ Մոլդովան՝ 15 միավոր։
Նշենք, որ մրցունակության և ներառական աճի ոլորտը ներառում է.
- տեղեկատվական հասարակություն և մեդիա,
- հարկային, տնտեսական և դրամավարկային քաղաքականություն,
- սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն,
- ձեռնարկությունների և արդյունաբերական քաղաքականություն,
- գիտություն և հետազոտություն,
- կրթություն և մշակույթ,
- մաքսային հսկողություն:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովը հրապարակել Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի դիմումի վերաբերյալ զեկույցը։
Այն ողջունել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և այլք։