Ասիական զարգացման բանկի տվյալներով` այսօր հաստատվել է 101 միլիոն եվրոյի (մոտ 119,9 միլիոն դոլար) Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վերցրած Վրաստանի վարկը։
Վարկի նպատակն է Վրաստանում նոր ենթակառուցվածքների կառուցումը և արդեն եղածների վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև քաղաքային կենտրոններում ծառայությունների բարելավումը՝ տնտեսական զարգացման համար, հնարավորությունների բազմազանությունն ու կյանքի որակի բարելավումը երկրում։
«Վերջին տարիներին Վրաստանը զգալի տնտեսական առաջընթաց է գրանցել, թեև տնտեսական աճը անհավասարաչափ և ծանր ազդեցություն է ունեցել Covid-19 համաճարակի հետևանքով», — ասել է բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յուջին Ժուկովը։
Ըստ հաղորդագրության՝ նախագիծը կօգնի Վրաստանին ազատվել համաճարակի հետևանքներից և կայունացնել տնտեսությունը։
«Նախագիծը կիրականացվի ԱԶԲ քաղաքային ուղեցույցի համաձայն՝ ապահովելու համընդհանուր հասանելիություն և ստեղծել հարմարեցված միջավայր տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների համար: Ծրագիրը նաև կօգնի վերականգնել մշակութային արժեք ունեցող վայրերը, պատմական քաղաքները և այլ զբոսաշրջային վայրեր: Տրանսպորտը նույնպես կարդիականցվի, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենը», — նշված է զեկույցում։
Ըստ ԱԶԲ-ի քաղաքաշինության գլխավոր մասնագետ Նայք Սինգրուի՝ Վրաստանը, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև, իր հարուստ բնական ռեսուրսներով և յուրահատուկ մշակութային ժառանգությամբ, բարենպաստ դիրք ունի՝ Covid-19-ը հաղթահարելուց հետո դառնալու համաշխարհային զբոսաշրջային ուղղություն։
«Այս նախագիծը կօգնի Վրաստանին դառնալ ավելի գրավիչ զբոսաշրջային ուղղություն և կընդլայնի տեղական զբոսաշրջության հնարավորությունները: Ծրագիրը նաև կաջակցի կառավարությանը՝ խթանելու տարածաշրջանային և տեղական տնտեսական աճը վերապատրաստման ծրագրերի միջոցով» — նշել է Սինգրուն։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր