
ԱՄՆ-ն Վրաստանին «Ֆայզեր» պատվաստանյութի 500 հազար չափաբաժին է նվիրել:
Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ պատվաստանյութը երկիր կհասնի հուլիսի 24-ին: Ճեպազրույցում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ ֆայզերի կես միլիոն չափաբաժինը ԱՄՆ կառավարության և նախագահի անմիջական նախաձեռնությամբ է հանձնվում Վրաստանին: Վարչապետը կոչ է արել բնակչությանը` ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացում:
Հիշեցնենք` օրեր առաջ Վրաստանը Ֆայզերի 28.000 չափաբաժին էր ստացել: