
Business Media-ի փոխանցմամբ` Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի ղեկավար Եկատերինա Իմեդաձեն հայտնել է, որ պատրաստվում են երկրում տեղակայել առևտրային 5G ցանց և ընդլայնել գերարագ շարժական ինտերնետը։
Իմեդաձենի խոսքով, պատրաստվում են ծրագրի իրականացմանը, և նորությունների պետք է սպասել այս տարի:
«Հինգերորդ սերունդը եզակի է նրանով, որ անհնար է օգտագործել առկա հաճախականությունները կամ ավելացնել ինտերնետի ծավալը, արագությունը: Մենք պատրաստվում ենք հաճախականության արտոնագրեր տրամադրել»,- ասել է Իմեդաձեն։
5G ենթակառուցվածք ստեղծելու համար անհրաժեշտ հաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրումը համարվում է նոր սերնդի ցանցի կոմերցիոն գործարկման հիմնական դժվարությունը։
Բջջային ինտերնետի սպառումը Վրաստանում տարեցտարի աճում է։ 2022 թվականի ապրիլի դրությամբ, բջջային տվյալների թրաֆիկը գերազանցել է 33,5 մլն ԳԲ-ը, ինչը 42 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ: