Այսօրվա գնահատականներով՝ Վրաստանը 100 տոկոսով կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Քաղաքապետի խոսքով, չնայած ողջ «արմատական ընդդիմությունը» փորձում է թույլ չտալ, որ երկիրը ստանա կարգավիճակ, սակայն, քաղաքապետի համոզմամբ՝ Վրաստանն անպայման կստանա այդ կարգավիճակը։
«Ամեն ինչ արված է, այլևս փաստարկ չկա, թե ինչու չպետք է մեզ կարգավիճակ շնորհեն»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ այս տարեվերջին Եվրամիությունը կգնահատի Վրաստանի առաջընթացն ընդլայնման զեկույցի շրջանակներում և կորոշի` երկրին տալ թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ։
Ուշագրավ է, որ Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը, ավելին՝ այստեղ: