Վրաստանը 10 մլն եվրոն գերազանցող արժողությամբ 4 ֆուտբոլիստ ունի

Վրաստանն իր պատմության մեջ առաջին անգամ 10 միլիոն եվրոն գերազանցող արժողությամբ 4 ֆուտբոլիստ ունի:

Transfermarkt-ի տվյալներով՝ 2023 թվականի հունիսին պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Վրաստանը միաժամանակ 10 միլիոն եվրո արժողությամբ երեք խաղացող ուներ (տրանսֆերային արժեքը), երբ Խվիչա Կվարացխելիային և Գիորգի Մամարդաշվիլիին միացավ Գիորգի Միքաուտաձեն։

Երեկ` մարտի 24-ին, հրապարակված նոր գներով այս եռյակին միացել է ևս 10 միլիոնանոց խաղացող Զուրիկո Դավիթաշվիլին։

2024 թվականի դեկտեմբերին Դավիթաշվիլին արժեր 8 միլիոն եվրո, և նրա վերջին խաղը ավելացրեց նրա արժեքը ևս 2 միլիոն եվրոյով։

Հարկ է նշել, որ բացի Զուրիկո Դավիթաշվիլիից, դեկտեմբերից փոխվել է ևս 3 վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Ավելի ճիշտ՝ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը 85 միլիոն եվրոյից իջել է 80 միլիոն եվրոյի, Գիորգի Մամարդաշվիլիի գինը 40-ից 30 միլիոն եվրոյի, իսկ Գիորգի Միքաուտաձեինը՝ 2 միլիոն եվրոյից հասել է 20 միլիոն եվրոյի։

  • Խվիչա Կվարացխելիա` 80 միլիոն եվրո,
  • Գիորգի Մամարդաշվիլի` 30 միլիոն եվրո,
  • Գիորգի Միքաուտաձե` 20 մլն եվրո,
  • Զուրիկո Դավիթաշվիլի՝ 10 մլն եվրո: