
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոր հրամանագրի համաձայն՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունը 10 հազար դոլար կտրամադրի քիչ զարգացած երկրների և փոքր զարգացող կղզիանման երկրների ներկայացուցիչներին։
Իրակլի Կոբախիձեն ստորագրել է մարտի 21-ին ընդունված հրամանագիրը:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար հատկացնել «Վրաստանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ստեղծված հիմնադրամին, որը ստեղծվել է քիչ զարգացած երկրներին և կղզու վրա գտնվող զարգացող փոքր երկրներին օգնելու նպատակով»,- ասված է հրամանագրում։
Քիչ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզու վրա գտնվող երկրների խումբը ներառում է 44 երկիր, այդ թվում` Աֆղանստան, Գվինեա, Ռուանդա, Անգոլա, Գվինեա-Բիսաու, Սենեգալ, Բանգլադեշ, Հայիթի, Սիերա Լեոնե, Բենին, Կիրիբատի և այլն: