
Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հերթական հարցումն է անցկացրել Վրաստանում։
«Քաղաքական ո՞ր համակարգն է առավել համապատասխան Վրաստանին» հարցին ի պատասխան հարցվածների 53 տոկոսն ասել է, թե աջակցում է կառավարման արևմտյան համակարգին, 10 տոկոսը՝ նախկին ԽՍՀՄ համակարգին, իսկ 10 տոկոսը` ավտորիտար համակարգին:
Հարցվողների 2 տոկոսը կողմ է միապետությանը կամ ավտորիտարությանը, որտեղ կառավարությունը սերնդեսերունդ է փոխանցվում:
NDI-ը հարցումներն անցկացրել է դեկտեմբերի 6-ից 20-ը Վրաստանի ամբողջ տարածքում (բացառությամբ օկուպացված տարածքների), 2 205 առանձին հարցազրույցների միջոցով: