Google Trends-ի տվյալներով, Վրաստանում վերջին 12 ամիսների ընթացքում Google-ում ամենահաճախը որոնվել է translation (թարգմանություն) բառը:
Ի դեպ, Google Trends-ը վերլուծում է հարթակում ամենաշատ որոնված հարցերը՝ ըստ տարբեր տարածաշրջանների ու լեզուների:
Ըստ տվյալների՝ հաջորդ ամենաշատ որոնված բառը google-ն է, հետո՝ weather-ը, Facebook-ը, Crocobet-ը, Youtube-ը, Translate google-ը, Погода-ն, Adjarabet-ը, Crystalbet-ը:
Ավելացել են նաև հետևյալ բառերի որոնումները՝ adjaranet to, trendyol turkey, курс доллара к рублю, 7 დღის ამინდი, Trendyol:
Այս տարի ամենահաճախ փնտրվող թեմաներն էին.
- Weather (եղանակ),
- Translation (թարգմանություն),
- .ge (Վրաստանի դոմենն է),
- Google Translate (Գուգլ ընկերության թարգմանության ծրագիրը)
- Facebook (սոցիալական ցանց)
- Tbilisi (Թբիլիսի)
- Google (Գուգլ)
- Youtube (Յութուբ, տեսադարան)
- Georgia (Վրաստան)
- Georgian (վրացական)
Ի դեպ, նորությունների առումով այս տարի վրացիներն ամենաշատը որոնել են պատերազմի, Ուկրաինայի և ուկրաինացիների, Եվրամիության, Միացյալ Թագավորության, Վլադիմիր Զելենսկու, Twitter-ի, բիթքոինի և դերասանների մասին։