Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ժամանումից հետո Վրաստանում ավելացել է նաև աշխատանք փնտրողների թիվը։ Ավելին, ՌԴ քաղաքացիները ստեղծել են «Վականսիաներ Թբիլիսի» տելեգրամյան ալիք, որտեղ դիմում են ցանկացած ոլորտում աշխատանքի տեղավորման պատրաստակամության մասին։ Ամենամեծ պահանջարկը գրանցվել է ռեստորանների և գեղեցկության սրահների ծառայություններում, գրել է BusinessPressNews-ը:
Վրաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Շոթա Բուրջանաձեի խոսքով, Վրաստան ժամանած ռուսների մեծ մասը սեփական ռեստորան բացելու հնարավորություն ունի։
«Վրաստան ժամանած ռուսների մեծ մասը հնարավորություն ունի գրանցվելու որպես ձեռնարկատեր և բացելու սեփական օբյեկտները։ Այն կատեգորիան, որն աշխատում է վրացական ռեստորաններում, նրանց գոյությունը նույնիսկ չի նկատվում, խոսքը հիմնականում խոհարարների և այս կարգի ծառայությունների մասին է։ Այդ կատեգորիայի ռուսների թիվն այնքան քիչ է, որ մենք նույնիսկ վիճակագրություն չունենք»,- ասել է Բուրջանաձեն։
Ըստ նրա՝ ռուսաստանցիներից քչերն են աշխատում ռեստորաններում. նախ` լեզվական արգելքի պատճառով, երկրորդ՝ ցածր վարձատրության պատճառով.
«Եթե նրանցից որևէ մեկն աշխատեր իր երկրում նույն պաշտոնում, ապա շատ ավելի բարձր աշխատավարձ կստանար, ուստի այստեղ աշխատում են միայն նրանք, ովքեր այլ ելք չունեն»:
Մեկ տարվա ընթացքում ամենաշատը ՌԴ-ից են Վրաստանի քաղաքացի դարձել