Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) 2023 թվականի առաջին եռամսյակի ապրանքաշրջանառության տվյալների համաձայն՝ Վրաստանի և Ուկրաինայի միջև առևտուրը 2009 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա է։
Ըստ Geostat-ի՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 84,2 մլն դոլար, ինչը 35,1 տոկոսով ցածր է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածից: Եթե համեմատենք նախորդ տարիների առաջին եռամսյակի տվյալները, ապա կտեսնենք, որ սա ռեկորդային ցածր ցուցանիշ է առնվազն 2009 թվականից ի վեր։
Առևտրաշրջանառությունից ներմուծման ծավալը կազմել է 61,6 մլն դոլար, իսկ արտահանումը՝ 22,6 մլն դոլար։
Եթե դիտարկենք տարեկան ամբողջական տվյալներով, ապա Ուկրաինայի հետ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 518,1 մլն դոլար, ինչը 10,6 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից: 518,1 մլն դոլարից ներմուծումը կազմել է 296 մլն դոլար, իսկ արտահանումը` 232,1 մլն դոլար։ Նկատենք, որ 2009 թվականից հետո երկու երկրների միջև առևտուրն այս ցուցանիշից ցածր է եղել միայն 2015-2016 թվականներին։