
Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկիր վերադարձող 200 քաղաքացու կֆինանսավորի 4000-ական լարիով (մոտ 1200 դոլար):
Աջակցությունն իրականացվում է Վրաստանի փախստականների, էմիգրանտների գործակալության վերաինտեգրման օգնության պետական ծրագրի շրջանակներում:
«Ծրագրի նպատակն է աջակցել միգրացիայից վերադարձած Վրաստանի քաղաքացիների վերաինտեգրման գործընթացին: Վերաինտեգրման աջակցության ծրագիրը եկամտի աղբյուրի և ինքնազբաղվածության երաշխիք է տալիս, ենթադրում է մասնագիտական կրթություն, բժշկական օգնություն ու ժամանակավոր կացարան»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առավելագույնը 4000 լարի դրամաշնորհը հնարավոր է ստանալ ինչպես գործունեությունը սկսելու, այնպես էլ ընդլայնելու դեպքում:
Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մեկ տարուց ավելի գտնվել են երկրի սահմաններից դուրս՝ ապօրինի կերպով, կամ դիմում են ներկայացրել օթևան ստանալու նպատակով, կամ էլ օգտվում են օթևանից:
Դիմումները կընդունվեն մինչև ապրիլի 4-ը ներառյալ: Դիմումները հնարավոր է ուղարկել առցանց՝ info@idp.gov.ge հասցեով, կամ Վրաստանի ողջ տարածքում գործակալության տեղակայված գրասենյակների միջոցով:
Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել՝ 0322140242