
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով 2023 թվականի հունվարին Վրաստան ուղարկված փոխանցումների ծավալը կազմել է 445 մլն դոլար, ինչը 163,5 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի ցուցանիշից:
Ըստ ԱԲ-ի տվյալների՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 97,7 տոկոսը բաժին է ընկնում 21 խոշորագույն գործընկեր երկրներին, որոնցից յուրաքանչյուրի փոխանցումների ծավալը հունվարին գերազանցել է 1 մլն դոլարը։ Նույն 21 երկրներին բաժին է ընկել 2021-ի հունվարի բոլոր տրանսֆերտների 92 տոկոսը։
2023 թվականի հունվարին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 26,3 մլն դոլար, ինչը 12,7 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի ցուցանիշից: