
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ Եվրո-2024-ի շրջանակներում:
Վրաստանի ազգային հավաքականի երկրպագուները Եվրոպայի առաջնությունում վրացի ֆուտբոլիստների հանդիպումների ուղիղ հեռարձակմանը կարող են հետևել Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում. այստեղ վեց մեծ էկրան է տեղադրվել։
Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հնարավորություն ձեռք բերեց հանդես գալու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը` Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում հաղթելով Հունաստանի հավաքականին։