
Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, Սարփիի անցակետը ժամանակավորապես կփակվի:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ, նշված սահամնափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Հատկանշական է, որ Թուրքիայի հետ օդային ելումուտը սովորական ռեժիմով կշարունակվի, ինչպես նաև սովորական աշխատանքը կշարունակվի Վալեի և Կարծախի անցակետերում:
Հիշեցնենք, որ Վրաստանը փակել է ավիահաղորդակցությունն Իրանի, Չինաստանի, Իտալիայի, Հայաստանի, Ադրբեջանի հետ: Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն, կամ ներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք: