
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ նշված ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետում Վրաստանի տարածք մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ներկրման փորձ են կանխել:
Հաղորդագրության համաձայն, կասկածանքով օտարերկրյա քաղաքացու մարմինը ռենտգեն սարքերով զննելու արդյունքում հայտնաբերվել է գաղտնի տեղադրված թմրամիջոց. ընդհանուր քաշը՝ 192,18 գրամ:
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն՝ հետագա արձագանքման համար։