«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան»  «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Հուլիսի 3-ի համարում՝

Ընդունվեցին ընտրական օրենսգրքի փոփոխությունները 

Հունիսի 25-ին, երկօրյա քննարկումներից հետո, Վրաստանի խորհրդարանը՝ 95 ձայնով, երկրորդ ընթերցմամբ աջակցեց «Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:Քննարկմանն «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին հիմնական զեկուցումը ներկայացնող խորհրդարանի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադարձավ՝ նախագծում առաջին ընթերցումից հետո արտացոլված փոփոխություններին եւ նշեց, որ նախորդ քննարկումների ընթացքում արտահայտված դիտողություններից եւ կարծիքներից մի քանիսը փաստաթղթում արդեն արտացոլված են: Բարեփոխման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համամասնական մասնաբաժինը բարձրացվում է, եւ մեծամասնական ընտրությունների համար սահմանվում 40 տոկոսի ընտրաշեմ: Ընտրական հանձնաժողովը կհամալրվի 8 + 9 հավասարության սկզբունքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվելու է նոր կանոնների համաձայն: Ընտրական վարչակազմը ներգրավվելու է բոլոր երեք մակարդակներում` 7-ը մասնագիտական եւ 9-ը կուսակցության կողմից նշանակված անդամներով: Բացի այդ, ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում կլինի ընդդիմադիր ներկայացուցիչ: Կներկայացվի ընդդիմության փոխնախագահի պաշտոնը, ընտրատեղամասերում կներդրվի 100 մետրանոց շառավիղ, եւ պատժամիջոցներ կսահմանվեն 100 մետրանոց շառավղի կանոնները խախտելու համար։

Ալյանսը դրական գնահատեց Վրաստանում իրականացվող բարեփոխումները

Հունիսի 30-հուլիսի 2-ին աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Այցի ընթացքում Ջեյմս Ապաթուրայը հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանու հետ: Մեկնաբանելով կայացած հանդիպումների արդյունքները, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, որ քննարկվել են ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացվող քայլերը: — Մենք համաձայնեցինք, որ վերջին 10 տարվա ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցվել, եւ վերջերս կայացած գագաթաժողովում այդ առաջընթացը ճանաչվել է: Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցը եւ ուզում եմ շեշտել, որ ՆԱՏՕ-ն տպավորված է Վրաստանի՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական գործողությունները հաղթահարելու եւ բանակցություններ սկսելու միջնորդո ղի եւ աջակցողի դերով: Սա եզակի դեր է, որը կարող է խաղալ միայն Վրաստանը: Ես շատ ուրախ եմ, որ Եվրամիության աջակցությամբ Վրաստանի խորհրդարանը կարողացավ կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ նորից գործելու, կարեւոր բարեփոխումներ իրականացնելու համար,- ասաց Ջեյմս Ապաթուրայը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ջեյմս Ապա- թուրային՝ իր առաքելության ավարտման կապակցությամբ պարգեւատրեց «Ոսկե գեղմի» շքանշանով:

Ժնևի հերթական հանդիպումն ավարտվեց անարդյունք

Ինչպես արդեն հաղորդել ենք, հունիսի 30-ին Ժնեւում անցկացվեց բանակցությունների թվով 53-րդ հանդիպումը։ Եվրամիության անմիջական մասնակցությամբ, Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչների միջեւ կայացած այս հերթական հանդիպմանը, թեեւ միջազգային հանրության կողմից արվող խիստ հայտարարություններին, Մոսկվան իր դիրքորոշումը չփոխեց Վրաստանի կողմից որպես օրակարգի գլխավոր հարց առաջադրած օկուպացիոն վարչակազմերի կողմից երկրի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունների հարցում։ Բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն կտրականապես հերքեց այդ տարածքի բռնազավթման փաստը, նշելով, որ եթե խոսքը բռնազավթման մասին է, սույն բանակցությունները կորցնում են իմաստը։ Ավելին, նա մեկնաբանեց նաեւ դեռեւս հունվարին Ստրասբուրգի միջազգային դատարանի հայտնի որոշումը, ըստ որի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վրաստանի բռնազավթված տարածքներում արդյունավետ վերահսկողության իրականացումը վերապահում է Ռուսաստանին, հետեւաբար, այնտեղ տեղի ունեցող ապօրինի գործողությունների հա- մար պատասխանատու է Ռուսաստանը։ ԱԳ փոխնախա- րարը նշեց, որ այդ տարածքում տեղի ունեցող ձերբակալությունները, մասնավորապես, Զազա Գախելաձեի ձերբակալության հարցը չի մտնում Ռուսաստանի Դաշնության իրավասություննե- րի մեջ: — Դա Հարավային Օսեթի- այի իշխանության իրավասությունն է,- հայտարարեց Անդրեյ Ռուդենկոն։ Նշենք, որ Ժնեւում անցկացված բանակցություննե- րի 53-րդ հանդիպումը, նա- խորդների օրինակով, ավարտվեց անարդյունք։

Իմեդի. Մեկ օր մեծամասնական պատգամավորի հետ. Սամվել Մանուկյան 

Վրացական ազդեցիկ «Իմեդի» հեռուստաընկերության «Մեկ օր մեծամասնական պատգամավորի հետ» հաղորդաշարն այս անգամ հյուրընկալվել էր Ախալքալաքի, պատմելու Վրաստանի խորհրդարանում Ախալաքալաքիի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանի առաջնահերթությունների՝ ենթակառուցվածքային եւ կրթական ծրագրերի մասին: Տեսանյութում Սամվել Մանուկյանն ընդգծում է, որ այս ուղղությամբ շատ բան արդեն կարողացել է իրականացնել եւ պատրաստ է դիմակայել նոր մարտահրավերների, դրանցից առաջնահերթայինը համարելով ճա- նապարհաշինությունը: Պատգամավորը պատմում է Մեծ Խանչալի ու Կաթնատու գյուղերը միավորող ասֆալտապատ ճանապարհի շինարարարական աշխատանքների ընթացքի մասին, որի անմխիթար վիճակը խիստ մտահոգում էր տեղացիներին հատկապես ձմռանը: Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, տեղացինե- րի խնդրանքով, Սամվել Մանուկյանն անցավ խոստման կատարմանը՝ նախաձեռնելով 4 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Ասում է, որ ճանապարհի կարգավորումը մեծապես կնպաստի գյուղատնտեսական ապրանքաշրջանառությանը: Ըստ Սամվել Մանուկյանի, ընդհանուր առմամբ, շրջանում գրունտապատված է մոտ 120 կմ ճանապարհ: Այդուհանդերձ, ըստ նրա, աշխատանքներն այս ուղղությամբ պետք է առավել ինտենսիվ դառնան: Եվ հատկապես այն ճանապարհահատվածը, որը միացնում է Ախալքալաքին Թբիլիսիի հետ: Մենք հնարավորություն կունենանք շատ արագ միանալ Թբիլիսի տանող ճանապարհին, որը շատ կարեւոր է նաեւ զբոսաշրջության տեսանկյունից,- ասում է Սամվել Մանուկյանը: Այս ճանապարհը կենսականորեն կարեւոր է նաեւ բարձրադիր գյուղերի բնակիչների համար, որպեսզի վերջիններս մոտ լինեն տարածաշրջանի կենտրոնական հատվածին: Այն հնարավորություն կտա գյուղացիներին գյուղատնտեսական իրենց ապրանքը արագ եւ նվազագույն ծախսերով տեղափոխել Թբիլիսի ու տարածաշրջանի այլ քաղաքներ:

«Վրաստանը» 100 տարեկան է 

«ԿՈՎԿԱՍ», «ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԵՎ «ՄՇԱԿ» ԹԵՐԹԵՐԻ ԱՐԺԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

«Վրաստան» թերթը Վրաստանի մամուլի պատմության նշանակալից հատվածն է։ Ճիշտ է, թերթի ծննդյան տարեթիվը նշված է 1920 թվականը, սակայն իրականում նրա արմատները շատ ավելի խորն են։ Ըստ իս, «Վրաստան» թերթը 19-րդ դարի այնպիսի արժանավոր պարբերականի արժանավոր զավակն է, ինչպիսին էին 1843 թվականից լույս տեսնող «Կովկաս» թերթը, «Մեղու Հայաստանի» թերթը, որի առաջին համարը լույս ընծայվեց 1858 թվականին եւ «Մշակ» թերթը, որի ծնունդը նշանավորվեց 1872 թվականին։
Կարող ենք ասել, որ Վրաստանում լույս տեսնող ոչ վրացալեզու պարբերականների թվում հայկական թերթերն իրենցից ներկայացնում էին նշանակալից աղբյուր տեղի բնակչության մշակութային եւ հասարակական միասնության հետազոտման գործում։ «Վրաստան» թերթն իր առաջին համարից ձեռնամուխ եղավ վրաց պետականության կառուցման ծառայությանը։ Նրա էջերում արտացոլվեցին Վրաստանի բռնազավթումն ու դրան հաջորդած խորհրդային կյանքի բոլոր իրադարձությունները։ 1941-1945 թվականների թերթի բոլոր համարներում հրապարակվում էր տեղեկատվություն Վրաստանին եւ ողջ Կովկասին ֆաշիստական Գերմանիայի կողմից հասցրած վնասի ու զոհերի մասին։ Թերթը, Վրաստանում լույս տեսնող մյուս պարբերականների հետ միասին, մասնակցում էր Կովկասի պաշտպանության գործին։ Իր մեկդարյա պատմության ընթացքում, թերթի էջերում չի տպագրվել հակավրացական բովանդակությամբ եւ ոչ մի հրապարակում։ Թերթն իրենից ներկայացրել եւ այսօր էլ շարունակում է մնալ Կովկասի երկու նշանակալի ազգերի՝ հայերի եւ վրացիների բազմադարյա բարեկամության մատենագիրը։ Վրաստանի նշանակալի իրադարձությունների հետ միասին, «Վրաստանը» երկրի քաղաքացիներին մատուցում է նաեւ Հայաստանի իրադարձությունները։ Թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանն արժանապատիվ տեղ է զբաղեցրել Վրաստանի այնպիսի լեգենդար հայ խմբագիրների շարքում, ինչպիսին Գրիգոր Արծրունին էր, միայն այն տարբերությամբ, որ պարոն Վանը անհամեմատ առավել քաղա- քական բարդ իրավիճակում կարողացավ փրկել թերթը, եւ «Վրաստանն» այսօր էլ Վրաստանում հրապարակվող ոչ վրացալեզու մամուլի առաջամարտիկն է։ Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանը հպարտանում է այն փաստով, որ իր տնօրինության տակ ունի «Վրաստան» թերթի ամենակատարյալ հավաքածուն։

ԼԵՎԱՆ ԹԱՔԹԱՔԻՇՎԻԼԻ Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի փոխտնօրեն

Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ «Վրաստան» թերթի հուլիսի 3-ի համարում