«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։
1937-Ի ԶՈՀ ԳԵՎՈՐԳ ՄԵՍՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԹԱՐԳՄԱՆԻՉԸ…
ԳԵՎՈՐԳ ՄԵՍՅԱն։ Այս անուն-ազգանունը, ցավոք, ոչինչ չի ասում երիտասարդ ու միջին հասակի մեր ընթերցողին։ Լավագույն դեպքում, այն կարող է աղոտ կերպով մնացած լինել անցյալ դարի 30- 40-ականների այսօր շատ քիչ մնացած սերնդի հիշողության ծալքերում՝ որպես գրող կամ բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ կամ որպես մանկավարժ, քանի որ Թիֆլիսում վարել է նաեւ երկարա- տեւ մանկավարժական գործունեություն։ Գրողի ստեղծագործա- կան կենսագրությունը, ավա՜ղ, անձնական կյանքը նույնպես ընդ- հատվեց անսպասելի։ Ընդամենը 54 տարեկանում, 1937-ի «Անձի պաշտամունք» ասված մղձավանջում, նա անհիմն դատապարտվեց ու գնդակահարվեց այն իշխանության կողմից, որի հավատա- րիմ զինակիցն էր գրչով ու կյանքով։
Հիշեցնենք, որ, ըստ պահպանված արխիվների, Խորհրդային տարիներին ավելի քան 13 միլիոն մարդ ենթարկվեց քաղաքական բռնադատության։ Այդ տարիներից ամենաարյունալին 1937-38 թվականների շրջանն էր, երբ Վրաստանում 3600-ից ավելի բռնադատվածներից 3100-ը ենթարկվեց պատժի առավելագույն ձեւին՝ գնդակահարության։
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԵՆ
Վրաստանի խորհրդարանի հաստատմանն են ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունները։ Ըստ նախագծի, այն ծրագրերը, որոնք Վրաստանի ազգային փոքրամասնություններին առանց լեզվի իմացության բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էր ընձեռում, երկարաձգվեն մինչեւ 2030 թվականը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ազգային փոքրամասնության համար գործում են բուհ ընդունվելու հատուկ ծրագրեր։ «1+4» ծրագրի համաձայն, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնե- րը կարող են հայերենով կամ ադրբեջաներենով ընդհանուր ունա- կությունների քննությունը հանձնելով՝ ընդունվել բուհի զրո՝ վրաց լեզվի ուսուցման ուժեղացված կուրս։ Մեկամյա ուսումնառությունից հետո, նրանք հանձնում են թեստ եւ, անհրաժեշտ միավորներ ստանալու դեպքում, ընդունվում բակալավրիատ։ Գործող օրենսդության համաձայն, վերոնշյալ ծրագիրը, պետք է ավարտվեր 2023-2024 ուսումնական տարում։ Բայց Վրաստանի կառավարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, ըստ որի, առաջարկվում է ծրագիրը շարունակել մինչեւ 2030-2031 ուստարին։ Որպես ծրագրի երկարացման հիմնավորում՝ նշված է պետական լեզվի տիրապետման ցածր մակարդակը եւ ներկա փուլում բիլինգային կրթության՝ դպրոցական առարկաների երկլեզու մատուցման ծրագրի պակաս ներդրումը։