Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է:
Առաջին կիսամյակում Վրաստան ներկրված վառելիքի 81,1 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներկրումն աճել է տարեկան 6,2 տոկոսով և կազմել 554 հազար 200 տոննա։ Դրանցից 273 հազար 700 տոննան բենզին է, 280 հազար 500 տոննան՝ դիզվառելիք։
Վրաստան վառելիքի ներմուծումն ըստ երկրների.
- Ռուսաստան՝ 449 հազար 500 տոննա,
- Ռումինիա՝ 77 հազար 600 տոննա,
- Թուրքմենստան՝ 11 հազար 400 տոննա,
- Ադրբեջան՝ 9 500 տոննա,
- Բելառուս՝ 5000 տոննա,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1000 տոննա,
- Ուկրաինա՝ 100 տոննա,
- Բուլղարիա՝ 100 տոննա: