
Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ, պետք է PCR թեստի պատասխան ներկայացնի: Այս մասին հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հանուն Վրաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների առողջության:
Հիշեցնենք՝ նախօրեին որոշում է կայացվել, որ արտասահմանցիների համար կարանտինը Վրաստանում 8-օրյա կդառնա։ Տվյալ որոշումը չի վերաբերում Վրաստանի քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: