
Շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով 2023 թվականից երկիր կներկրվի միայն Եվրո 5 ստանդարտին համապատասխանող դիզվառելիք։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարության համապատասխան որոշումը։
Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին։
Շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնելու նպատակով այս տարի ուժի մեջ կմտնի մեկ այլ փոփոխություն։ Արդեն իսկ պատրաստվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների առավելագույն հսկողություն։